Հայաստանում COVID-19 կորոնավիրուսի տարածման հետևանքով պարետի խստացված կանոնների կապակցությամբ, ք. Երևան, Ազատություն 24/1 հասցեում գործող Beeline-ի վաճառքի և սպասարկմա գրասենյակը նույնպես փակվեց:
Ինչպես և նախկինում բաժանորդների համար գործում են լայն հնարավորություններ՝ իրենց խնդիրներն առցանց լուծելու համար՝ առանց տանից դուրս գալու:
Գործում է 8202 հեռախոսահամարը, որի օգնությամբ կարելի է լուծել հետևյալ խնդիրները.
– SIM քարտի փոխարինում,
– wi-fi մոդեմի փոխանակում 5-օրյա փորձաշրջանի ընթացքում,
– հեռախոսահամարի վերականգնում (ֆիքսված հեռախոսահամար, ֆիքսված ինտերնետ, բջջային հետվճարային
հեռախոսահամար),
Beeline-ի առցանց խանութի՝ E-shop-ի միջոցով (beeline.am/eshop) կարելի է պատվիրել.
– նոր հեռախոսահամարներ, հեռախոսներ և մոդեմներ,
– ֆիքսված ինտերնետի միացում (COMBO փաթեթներ):
Beeline բջջային և ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել այստեղ՝
կամ BeeMoney հավելվածով`
beeline.am/hy/beeline-applications/2/
Հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել My Beeline Armenia
հավելվածով`
beeline.am/hy/beeline-applications/1/
Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611
բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել
Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի
առցանց հարթակին: