Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին մեքենան 30 մ գլորվել է ու հայտնվել ստորին ոլորանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 26-ին՝ժ ամը 20:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Ուազ-469» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Ղ., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվելով հայտնվել ստորին ոլորանին։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Գոռ Բ.-ն (ծնված 2002 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գորիսի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս