ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՔԾ-ն հարցաքննության կհրավիրի՞ դատավորին. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի Հուլիսի 10-ին ԱԱԾ–ն հայտնել էր ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել կաշառք տալու քրեական գործով : Եվ ահա մեզ հասած տեղեկություների համաձայն որոշում է կայացվել այս քրեկան գործը ԱԱԾ-ից տեղափոխել Հատուկ քննչական ծառայություն :

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն ՀՔԾ-ն ԲԴխ-ին տեղյակ է պահել եւ սույն քրեական գործով հարցաքննության է հրավիրելու Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր , ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանին:

Ժողովուրդ օրաերթը գրել էր, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված անձը Արմեն Հարությունյանն է, որը վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավարն է, եւ մեր տեղեկություներով վերջինիս կողմից կաշառքը վերցնելը կապված է եղել ոչ թե մեկ քաղաքացիական գործին միջամտելու, այլ երկու քաղաքացիական գործով միջամտություն անելու հետ:

Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով քաղաքացիական գործերից մեկը, որով ցանկացել են միջամտություն իրականացնել, կապված է եղել Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրիկ Անտոնյանի կողմից զեկուցվող քաղաքացիական գործի հետ : Ուստի այդ պատճառով էլ ՀՔԾ-ն դատավոր Անտոնյանին կանչել է հարցաքննության:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՔԾ լրատվական բաժին,որտեղից հրաժարվեցին մեկնաբանել տեղեկությունները, թե արդյոք քրեական գործը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՔԾ եւ առհասարակ դատավոր Անտոնյանը հարցաքննվել է , թե ոչ :

Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում տեխնիկական խնդիրների պատճառով հոդվածի մեջ առկա էին անճշտություններ, որի համար ներողամտություն ենք հայցում:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս