Հաշվի առնելով վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցող իրավիճակը` կապված COVID-19 վիրուսի տարածման հետ ՝ Beeline-ն ակտիվ մասնակցում է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին։
Beeline-ը, աջակցելով կամավորներին, Առողջապահության նախարարությանը տրամադրում է անվճար 2000
բջջային կապի կանխավճարային համակարգի հեռախոսաքարտեր, որոնք օգտագործման համար հասանելի են մարտի
26-ից:
Տրամադրվող փաթեթը կազմվել է այնպես, որ կամավորները մշտապես կապի մեջ լինեն և կարողանան արդյունավետ
կազմակերպել իրենց աշխատանքը: Փաթեթները ներառում են՝
• 10 000 րոպե դեպի «Beeline» բջջային ցանց զանգերի հնարավորություն,
• 50 րոպե դեպի ՀՀ այլ օպերատորների բջջային և բոլոր ֆիքսված ցանցեր զանգերի հնարավորություն,
• 50 SMS կարճ հաղորդագրությունների հնարավորություն դեպի ՀՀ բոլոր բջջային ցանցեր,
• 5 ԳԲ ծավալով ինտերնետ,
• 5 բջջային հավելվածներ՝ առանց ինտերնետի տարիֆիկացման (FB, Messenger, WhatsApp, Telegram,
Zangi)։
«Այս պահին հազարավոր կամավորներ միավորվել են մեր ժողովրդին աջակցելու ու օգնելու համար, և մենք, որպես
այս երկրի մի մաս, չէինք կարող անտարբեր մնալ այս գործընթացին: Մենք ցանկանում ենք, որ միմյանց և կենտրոնի
հետ կապի դուրս գալը խնդիր չլինի մեր քաջ կամավորների համար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր
տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հիշեցնենք նաև, որ Beeline-ն իր ֆիքսված և բջջային կապի բաժանորդների համար անվճար է դարձրել
առողջապահության նախարարության թեժ գծի 8003, 010550601 և 060838300 հեռախոսահամարները։
Վարակի տարածումը կանխելու նպատակով՝ մինչև ապրիլի 1-ը փակվել են բոլոր սպասարկման գրասենյակները,
առցանց սպասարկման և առաքման համար գործում է 8202 հեռախոսահամարը:
Ավելին կորոնավիրուսի հետ կապված ձեռնարկած միջոցառումների մասին կարդացեք www.beeline.am/ կայքում: