Չինաստանը ժամանակավորապես դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների՝ այդ թվում գործող վիզա ունեցողների մուտքը երկիր. ՀՀ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչեւ մայիսի 31-ը։ Այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանում ՀՀ դեսպանությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչեւ մայիսի 31-ը։

Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ  մարտի 28-ի  ժամը 00.00-ից Չինաստանն ժամանակավորապես (ժամկետ նշված չէ) դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների՝ այդ թվում նաեւ գործող վիզա եւ կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիների մուտքը երկիր։ Այս մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք անցնել հետեւյալ հղմամբ։




Լրահոս