Ո՞վ է եղել հայ-ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ մամուլում հրապարալված լուրերի՝ 2020 թվականի մարտի 12-ին Ադրբեջանի քաղաքացի է հատել հայ-ադրբեջանական սահմանագիծը՝ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի ուղղությամբ և ինքնակամ հանձնվել սահմանապահներին

Այս առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց Արտանիշ համայնքի ղեկավար Սուլիկ Շուշանյանի հետ։

«Դեպքը եղել է մոտ 10֊15 օր առաջ, սահմամապահները հայտմաբերել և անմիջապես հանձնել են համապատասխան մարմիններին, իսկ, թե ինչի համար է սահմանը ցանկացել անցնել ,ես չգիտեմ»,֊վստահեցրեց Արտանիշ համայնքի ղեկավարը։

Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ սահմանախախտը շուրջ 47 տարեկան տղամարդ է, քաղաքացիական անձ: Ադրբեջանի քաղաքացին սահմանը լքել է՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով։

Լիդա Եղիազարյան




Լրահոս