Վլադիմիր Պուտինի աշխատակազմի անդամներից մեկը վարակվել է կորոնավիրուսով․ Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսասռանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահի աշխատակազմում կորոնավիրուսով վարակման միայն մեկ դեպքից է ինքը տեղյակ։ Պեսկովը տեղեկացրել է, որ այդ մարդը շփում չի ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է interfax.ru-ն:

«Ես տեղյակ եմ մի դեպքի մասին, այսինքն՝ ես կարող եմ հաստատել մեկը։ Երկրորդի մասին ինձ հայտնի չէ», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ նախագահի աշխատակազմի երկու աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով:




Լրահոս