Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան պատմել է, թե ինչպես է հաղթահարում կորոնավիրուսը։
«Ինձ մոտ ուժեղ ախտանշաններ էին ի հայտ եկել, բայց այսօր ես ինձ ավելի լավ եմ զգում ։ Այժմ ես կարողանում եմ նորմալ շարժվել, զբոսնել եւ նույնիսկ մարզվել: Ես դժվարությամբ էի շնչում եւ չէի կարողանում անգամ շարժվել, նույնիսկ մկաններս էին ցավում: Բարեբախտաբար, եւ ես եւ Օրիանան հիմա ավելի լավ ենք», – Դիբալայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դիբալան հայտնել էր, որ ինքն ու իր ընկերուհին ՝ Օրիանան, վարակվել են COVID-19 կորոնավիրուսով: Դիբալան «Յուվենտուսի» երրորդ ֆուտբոլիստն է, ով վարակվել է կորոնավիրուսով ։ Ավելի վաղ COVID-19-ը հայտնաբերվել էր «Ծեր Սինյորայի» պաշտպան Դանիելե Ռուգանիի եւ կիսապաշտպան Բլեյզ Մատյուիդիի մոտ:
Էդմոն Մարտիրոսյան