«Ժամանակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո շատ հաճախ պաշտոնական հաղորդագրություններում լսում էինք կաշառքի գործով ՊԵԿ պաշտոնյաների ձերբակալությունների մասին։
Ներկայումս, սակայն, ՊԵԿ «շնաձկները», որոնց ձեռքին բռնեցին 1 միլիոն դրամ կաշառք, ոչ միայն անազատության մեջ չեն, այլև արդեն ազատ են արձակվել ինչ-որ համաներման արդյունքում։
Մասնավորապես՝ Սևանի և Արմավիրի աղմկահարույց դեպքերով ձերբակալված պաշտոնյաներն արդեն իսկ ազատ են արձակվել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կարծես «կասկածող էր ման գալիս», թե իր օրոք որևէ կաշառակեր կարող է խուսափել պատժից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: