Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագ Չավին, ով այժմ գլխավորում է Քաթարի «Ալ Սադը», խոսել է իր նախկին թիմի մասին եւ նշել, որ «Բարսելոնայի» ներկայիս կազմը անհավանական ուժեղ է.«Թիմի մեծ մասը անհավատալի ուժեղ են եւ դա ակավում է արդեն դարպասապահից(Մարկ-Անդրե տեր Շտեգեն), ում ես համարում եմ լավագույնը աշխարհում: Ժորդի Ալբան լավագույն աջ պաշտպանն է աշխարհում, Պիկեն լավագույն կենտրոնականը, Բուսկեցը լավագույն հենակետայինը, իսկ Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է մոլորակում: Կան նաեւ Սուարես, դե Յոնգ եւ Արթուր, ովքեր կարող են դեռ տասը տարի անցկացնել «Բարսելոնայում»:
Ակումբի բազան շատ լավն է: Եզրերում ես պայմանագիր կստորագրեի Նեյմարի նման ֆուտբոլիստների հետ: Կարծում եմ` ֆուտբոլի համար դա զարմանահրաշ տրանսֆեր կլիներ:
«Բարսելոնայի» կենտրոնում ամեն բան լավ է, բայց չեն բավականեցնում վինգերները` ինչպես «Բավարիայում»: Շատերը հարկավոր չեն` Ջեյդոն Սանչո, Սերժ Գնաբրի»,- Չավիի խոսքերն է փոխանցում La Vanguardia-ն:
Էդմոն Մարտիրոսյան