«Ռեալը» հետաքրքրված է «նոր Կակայի» ծառայություններով. նրա հրաժարագինը կազմում է 50մլն եվրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել բրազիլական «Սան Պաուլուի» երիտասարդ կիսապաշտպան Իգոր Գոմեսի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է իսպանական AS-ը: Նշվում է, որ ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 50մլն եվրո:

21-ամյա ֆուտբոլիստին շատ են համեմատում իր հայրենակից Կակայի հետ: Գոմեսի մասին խոսել է նաեւ անձամբ Կական եւ նշել, որ համեմատությունը կարող է լավ չանդրադառնալ նրա վրա.« Այո, ճիշտ է, որ նրա խաղաոճը ինձ է հիշեցնում, բայց միշտ չէ, որ համեմատությունները լավ արդյունք են ունենում: Դա կարող է լուրջ ճնշում լինել Գոմեսի վրա»,- ասել է բրազիլացի նախկին ֆուտբոլիստը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս