Որոշ պլանավորված համերգներ, ելույթներ հետաձգվել են, որոշներն էլ տեղի չեն ունցելել։ ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց երգիչ Հայկ Ղևոնդյանը՝ (Սպիտակցի Հայկոն)` անդրադառնալով Հայաստանում հայտարարված մեկամսյա արտակարգ դրությանը և ստեղծագործական դադարին։
«Արդեն 19 օր է մեկուսացած եմ տանը։ Հորդորում եմ մեր քաղաքացիներին առցանց շփվեն միմյանց հետ, ինչքան կարող ենք օգնել մեր բժիշկներին, որպեսզի կատարեն իրենց սուրբ գործը։ Եթե երկրում արտակարգ իրավիճակ է, ապա բոլորս պետք է ենթարկվենք օրենքին, դա արված է մեր ժողովրդի լավ օրվա համար, որ մեր ժողովուրդը նորից վերադառնա իրենց բնականոն կյանքին, մենք երգենք, իրենք էլ պարեն ու քեֆ անեն»,-նշեց նա։
Երգչի փոխանցմամբ ՝ նոր երգեր, ստեղծագործական նորություններ կան, որոնք անպայման հանդիսատեսի դատին կներկայացնեն, երբ այս համաճարակն ավարտվի։
«Հիմա ես ժողովրդի հավեսով եմ գնում․․․»,-հավելեց Սպիտակցի Հայկոն։