Որտեղ տեղի կունենա Արիանա Կաոլիի հուղարկավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք երեկ՝ մահացել է շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, գրոյսմաստեր Լևոն Արոնյանի կինը`Արիանա Կաոլին:

Այս մասին իր պաշտոնական էջի միջոցով հայտնել էր անձամբ շախմատիստը. «Բառեր չունեմ նկարագրելու վիշտս` կապված կնոջս` Արիանայի մահվան հետ: Նա խելացի, աշխատասեր եւ կենսուրախ մարդ էր, ով հրաշալի կյանք ապրեց: Սիրում եմ քեզ, ննջիր խաղաղությամբ»։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՖԻԴԵ-ի միջազգային վարպետ 33-ամյա Արիանա Կաոլինի հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում, թեպետ նրա երակներում հայուհու արյուն չէր հոսում, սակայն Հայաստանը նրա համար դարձել էր հայրենի տուն։ Ֆիլիպինյան ծագումով ավստրալուհին ուղղակի խենթանում էր Հայաստանի համար:

Կաոլին միշտ Հայաստանի մասին արտահայտվել է յուրահատուկ հիացմունքով, իսկ պետք եղած ժամանակ նաեւ օգնության ձեռք է մեկնել: Բավական է հիշել միայն այն, որ 2018 թվականին Արիանան հեծանիվով Թուրքիայի եւ Իրանի սահմանի միջով հասել է Հայաստան` անցնելով 1800 կմ:

Կաոլին այդ ընթացքում միջոցներ է հավաքել «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» համար, որն էլ օգտագործվել են գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար:

Հիշեցնենք, որ Կաոլին մարտի 15-ին իր անձնական մեքենայով Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նաեւ մի քանի անգամ վիրահատության էր ենթարկվել:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս