Երեւանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ եւ այժմյան փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը պատմել է, թե ինչպես է ընթանում իր ինքնամեկուսացումը: Մասնագետը նաեւ գնահատել է Բելառուսի առաջնության մակարդակը, որը այժմ Եվրոպայում միակ ընթացքի մեջ գտնվող ազգային առաջնությունն է։
«Բացել եմ ամբողջ արխիվս, որը հավաքել եմ երկար տարիներ։ Կարդում եմ, ուսումնասիրում: Այժմ կարդում եմ Սվեն-Յորան Էրիկսոնի գիրքը, ինչպես նաեւ դիտում եմ Բելառուսի առաջնությունը: Շատ թույլ առաջնություն է, կարծես մղձավանջ լինի: Տեխնիկական հագեցվածությունը ցածր է, բայց պայքարում են, վազում են, ցանկությունը մեծ է, սակայն ընդհանուր առմամբ շատ թույլ առաջնություն է … Մեզ մոտ `Ռուսաստանում շատ հիվանդներ չկան, իսկ հիմա հիվանդությունը անկում է ապրում եւ հնարավոր կլինի շարունակել առաջնությունը: Գուցե ավելի լավ է սկզբում սկսել խաղալ առանց հանդիսականների. պետք է հետեւել իրավիճակին»,- Տարխանովի խոսքերն է փոխանցում Championat-ը:
Հիշեցնենք, COVID-19-ի տարածման պատճառով դադարեցված են գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները:
Էդմոն Մարտիրոսյան