ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, տեղեկացրել է, որ եվրագավաթային հանդիպումները պետք է ավարտին հասցվեն մինչեւ օգոստոսի 3-ը, այլապես կչեղարկվեն․ «Ընթացիկ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի հանդիպումները պետք է ավարտին հասցվեն մինչեւ օգոստոսի 3-ը, հակառակ դեպքում կչեղարկվեն։ Սա անսովոր վիճակ է, ուստի մենք կարող ենք խաղերի ժամանակացույցի ճկուն համակարգ կառուցել։ Եթե համավարակը նահանջի կարող ենք մրցաշարերը սպասվածից ավելի շուտ ավարտել։ Խաղերը կարող են անցկացվել նախկին ձեւաչափով, բայց հնարավոր է նաեւ փոփոխությւոն․ 1/8 եւ ¼ եզրափակիչների հանդիումները կարող են անցկացվել 1 խաղով ՝ չեզոք դաշտում»,- հայտնում է ZDF-ն։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված են գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները։ Եվրոպայում ֆուտբոլ խաղում են միայն Բելառուսում։
COVID-19-ով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերաանցում է 1 մլն-ը։
Էդմոն Մարտիրոսյան