Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի գործում իրենց մասնակցությունն ունեն նաեւ հայտնի աստղերը: Նրանք հասցրել են մեծ գումարներ նվիրաբերել եւ նույնը կոչ են անում մյուս աստղերին: Դերասաններ, երգիչներ, մոդելավորողներ. հիմա արդեն համընդհանուր պայքարի մասնակից են բոլորը: Այժմ աստղերը բարեգործություն են անում ոչ միայն իրենց ազգին, այլեւ ամբողջ աշխարհին:
Ռիհաննա
Երգչուհի Ռիհաննայի բարեգործականֆոնդը՝ Clara Lionel Foundation-ը, 5 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի համավարակիդեմ պայքարի համար: Գումարը հատկացվել է միջազգային տարբեր կազմակերպությունների՝ Փրկության միջազգային կոմիտե, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Direct Relief, Partners In Health եւ Feeding America ֆոնդեր։ Կազմակերպությունները կապահովվեն անհրաժեշտ պաշտպանական առարկաներով, դեղամիջոցներով, սարքավորումներով եւ պարենով: Բացի այդ, բարբադոսցի աստղն իր հայրենիք կուղարկի 700 հազար դոլարի թոքերի արհեստական օդափոխման սարքեր:
Ջորջո Արմանի
Մոդելագործ եւ ձեռնարկատեր Ջորջո Արմանին 1,4 մլն դոլար է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Նա գումար է փոխանցել Միլանի երեք բուժհաստատությունների, ինչպես նաեւ Հռոմի Լազարո Սպալանցանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտին եւ Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը: Իտալիան Եվրոպայի առավել շատ տուժած երկիրն է կորոնավիրուսի բռնկման պատճառով: Ջորջո Արմանիի գործընկերները Միլանում աշխատում են տանը, իսկ արտադրամասում զգալիորեն կրճատվել է աշխատակիցների թիվը:
Սվյատոսլավ Վակարչուկ
Երաժիշտ, երգիչեւ պատգամավորՍվյատոսլավ Վակարչուկը1 միլիոն գրիվնի գումար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: «Գումարը փոխանցում եմ Լվովում, Օդեսայում առողջապահական անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման նպատակով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր աստղը:
Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմանում պետք է օգնի երկրին: «Պետք չէ կառավարությունից հրաշք ակնկալել. այն չի լինելու: Ոչ մի կառավարություն ինքնուրույն, առանց քաղաքացիների աջակցության չի կարող պայքարել համաճարակի դեմ: Այնպես որ, ամեն մեկս պետք է անենք, ինչ կարող ենք, իսկ մենք կարող ենք շատ բան»,-ասել է Վակարչուկը:
Առնոլդ Շվարցենեգեր
Հոլիվուդյան դերասան եւ հանրահայտ մարմնամարզիկ Առնոլդ Շվարցենեգերը 1 միլիոն դոլլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այդ մասին նա հայտնել է ինստագրամյան էջում: Նրա խոսքով՝ չի կարելի նստել բազմոցին եւ ցավալ տեղի ունեցող իրավիճակով, այլ հարկավոր է մասնակից դառնալ համընդհանուր պայքարին:
Ավելի վաղ դերասանը կոչ էր արել մարդկանց հնարավորության սահմաններում մնալ տանը՝ պայամանվորված կորոնավիրուսի տարածման վտանգով:
«Լսե՛ք փորձագետներին եւ անտեսե՛ք հիմարներին: Մենք կհաղթահարենք սա միասին»,- թվիթերյան էջում գրել էր նա: Գրառմանը կից տեսանյութում Շվարցենեգերը կոչ էր նվազեցնել շփումները. «Պետք չէ դուրս գալ, գնալ ռեստորաններ եւ այլ վայրեր, մոռացե՛ք այդ ամենը, հատկապես ինձ պես 72 տարեկան մարդիկ»:
Ջեքի Չան
Strait Times պարբերականի փոխանցմամբ՝ չինացի հայտնի դերասան Ջեքի Չանը մեկ միլիոն յուան (ավելի քան 145000 դոլար) է խոստացել այն մարդուն, որը դեղ կստեղծի նոր տեսակի կորոնավիրուսի դեմ։
«Կորոնավիրուսի դեմը հնարավոր է առնել գիտության եւ տեխնոլոգիայի միջոցով: Հույս ունեմ, որ պատվաստանյութը արագ կգտնվի: Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ դատարկ փողոցներ, երբ հայրենակիցներս դիմագրավում են մահին այն պարագայում, երբ պետք է պարզապես վայելեին այն»,-ասել է աստղը:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ