ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում պատուհանների արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 14-ին, ժամը 16:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի վերջնամասում՝ պատուհանների արտադրամասում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ու հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի տներից մեկում, որը նախկինում ծառայել է որպես արտադրամաս:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:31-ին: Ալեքսանդր Մանուկյանին պատկանող տան 1-ին հարկի սենյակներից մեկում (60 ք.մ) այրվել է կենցաղային իրեր, անվադողեր, գերաններ (12 հատ) և տանիքի կառուցատարրերը՝ 30 ք.մ:




Լրահոս