«Չելսին» պատրաստ է 70 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել Նգոլո Կանտեից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսին» որոշել է բաժանվել ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեից, հաղորդում է Football Italia-ն ՝ հղում կատարելով L ‘ Equipe-ը:

Աղբյուրի տվյալներով ՝ ֆուտբոլիստը տրանսֆերի է հանվելու, քանի որ նրա խաղը այլեւս չի գոհացնում ակումբի մարզչական շտաբին ։ Նշվում է, որ կիսապաշտպանի համար «Ազնվականները» պահանջում են 70մլն եվրո: Կանտեի ծառայություններով են հետաքրքրված ֆրանսիական ՊՍԺ-ն, իսպանական «Ռեալը» եւ իտալական «Յուվենտուսը»:
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆրանսիացին մասնակցել է Անգլիայի առաջնության 18 խաղի (16 -ը հիմնական կազմում), որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ գործում է մինչեւ 2023 թվականի ամառը:

Հիշեցնենք, որ Կանտնեն 2016 թվականին է «Լեսթեր Սիթիից» տեղափոխվել «Չելսի»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս