Ցավալի լուր Գեղարքունիքի մարզի բնակիչների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Գեղարքունիքի մարզի հարգելի’ բնակիչներ.

Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։

Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է։ Մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։

Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Առողջ եղե՛ք»։




Լրահոս