![](https://armlur.am/wp-content/uploads/2020/04/93721137_2538253713095441_7718973571501916160_n.jpg)
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը «Известия»-ին տված հարցազրույցում կազվել է Եվրոպայի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը: Բլատերի «11»-ի մեջ է ընդգրկվել նաեւ Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ում հետ Բլատերը, մեղմ ասած, լավ հարաբերություններ չի պահպանում:
Խորհրդանշական հավաքականի գլխավոր մարզիչ ՖԻՖԱ-ի նախկին նախագահը ընտրել է Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին բոսս Վիսենտե դել Բոսկեին:
Բլատերի կազմած խորհրդանշական թիմն ունի հետեւյալ տեսքը`
Լեւ Յաշին, Պաոլո Մալդինի, Ֆրանց Բեկենբաուեր, Ժերար Պիկե, Յոհան Կրույֆ, Բոբի Մուր, Զինեդին Զիդան, Ֆերենց Պուշկաշ, Կրիշտիանու Ռոնալդու, Ուվե Զիլեր, Մարկո վան Բաստեն:
Էդմոն Մարտիրոսյան