Գուգարքում 15-ամյա պատանին դանակահարել է 35-ամյա տղամարդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 19-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Գուգարքի ոստիկանները պարզել են, որ ժամը 17.00-ի սահմաններում Գուգարք գյուղի 4-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, տղամարդուն դանակահարել էր 15-ամյա մի պատանի, որը ներկայացվել է բաժնի ԱԳ եւ ԸԲԿ խմբին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու եւ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Պատանին հանձնվել է ծնողի հսկողությանը:

Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս