Սերժ Սարգսյանի «մարդիկ» կառավարական համակարգի միջին օղակում են․ իմքայլական պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սարգսյանի «մարդիկ» կառավարական համակարգի միջին օղակում են․ Իմ քայլական պատգամավոր

Վարչապետի խոսքը վերաբերվում էր կառավարության միջին օղակին։ Բնական է իրենց մոտ հիասթափություն կա։ Նրանք մտածում էին, որ ժամանակի ընթացքում նորից կվերադառնան նախկին աշխատելաոճին։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե կառավարությունը պետք ինչպես ինքն է ձևակերպում «Սերժի մնացորդներից» զտել։

«Առաջինը՝ մենք խոստացել ենք, որ կադրային ջարդ չի լինելու, և ամբողջությամբ պետական համակարգը փոխելն անհնար է, դա «պռավալ» կլիներ, երկրորդը՝ կադրերի փորձի խնդիր կա, գումարած դրան` քաղծառայության ինստիտուտում խնդիր կա: Այսինքն խնդիրները շատ են, բայց ամենակարևորն այն է, որ մենք մեսսիջ բոլորին տվեցինք, որ կադրային ջարդ չի լինելու, և այն մարդիկ ովքեր կաշխատեին այն սկզբունքներով, որով իշխանությունն է աշխատում, բնական է, որևէ խնդիր չէր լինելու: Բայց բանից պարզվում է, որ այդ մարդիկ չեն կարողանում այդ սկզբունքներով աշխատել, և պետք է փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ մենք տվեցինք հնարավորություն մարդկանց` իրենց աշխատելաոճը փոխվելու»,-ասաց նա։

Կարեն Սարուխանյանի խոսքով ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «մարդիկ» կառավարական համակարգի միջին օղակում են։

«Իսկ նախարարների մասով ոչինչ ասել չեմ կարող, ես անձամբ չեմ նկատել»,-հավելեց իմքայլականը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս