Մադրիդի «Ռեալի» ուելսցի ֆուտբոլիատ Գարեթ Բեյլը առաջիկա տրանաֆերային պատուհանի ընթացքում չի լքի ակումբը, հայտնում է The Sun-ը : Ըստ աղբյուրի` մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է Գարեթին պահել թիմում, քանի որ գիտակցում է, որ կորոնավիրուսի պատճառով ստեզծված ֆինանսական ճգնաժամը թույլ չի տա իսպանական գրանդին թիմ հրավիրել աստղային ֆուտբոլիստների:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյլի ծառայություններով են հետաքրքրված անգլիական «Մանչեստեր Յունայթեդը», «Տոտենհեմն» ու «Էվերտոնը»:
Հիշեցնենք, որ ուելսցին Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 2 գոլի եւ նույնքան գոլային փոխանցման հեղինակ:
Էդմոն Մարտիրոսյան