ՈՒԵՖԱ-ն հորդորել է լիգաներին ավարտին հասցնել մրցաշրջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ապրիլի 21-ին, ՈՒԵՖԱ-ն տեսակոնֆերանս է անցկսցրել 55 ասոցիացիաների հետ եւ քննարկվել դադարեցված լիգաների վեսկսման հարցը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Տեսակոնֆերանսի ընթացքում ՈՒԵՖԱ-ն հորդորել է ավարտին հասցնել ներքին առաջնությունները: Դադարեցված առաջնությունները չեղյալ հայտարարելու մասին որոշում ընդունելու դեպքում ՈւԵՖԱ-ն մտադիր է մշակել եվրոպական մրցաշարերին թիմերի մասնակցության որոշակի սկզբունքներ:

Հիշեցնենք, որ եվրոպական բոլոր ֆուտբոլային առաջնությունները` բացառությամբ Բելառուսի, դադարեցված են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մրցաշրջանը անավարտ թողած լիգաների ակումբները հնարավոր է զրկվեն եվրագավթներին մասնակցությունից:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս