Դաժան սպանություն Գեղարքունիքի մարզում․ կացնով հարվածել է համաքաղաքացու գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. ապրիլի 21-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը`ժամը 13:00-ի
սահմաններում,Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչը կացնով հարվածել է համաքաղաքացու գլխի շրջանին,
ինչից վերջինս մահացել է։

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժնում
հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:
Վահան գյուղի բնակիչը ձերբակալվել է`նշված հանցագործությունը առերևույթ կատարելու կասկածանքով:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ
գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս