Իրանում կորոնավիրուսից 15 հայ է մահացել․ ինչ իրավիճակ է տիրում երկրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի հայկական համայնքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 15 դեպք, 14-ը՝ Թեհրանից, մեկը՝ Սպահանից, մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների 1294 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 83.505։ Մեկ օրում կորոնավիրուսից Իրանում մահացածների թիվը հասել է 91-ի, զոհերի ընդհանուր թիվը հասել է 5209-ի։ Մինչ հիմա բուժվել և հիվանդանոցից դուրս է գրվել 59.273 հիվանդ, ծայրահեղ ծանր է գնահատվում 3838-ի վիճակը։

Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Իրանում աստիճանաբար վերացվում է արտակարգ դրությունը։ Երեկ բացվել է Իրանի շուկան։

Մովսես Քեշիշյանը նշեց նաև, որ Իրանի կառավարությունը հայտարարել է յուրաքանչյուր ընտանիքի մեկ միլիոն թուման (60 դոլար) վարկ տրամադրելու մասին, ինչը ստանալու համար մարդիկ պետք է իրենց անունով գրանցված «սիմ» քարտով պատգամ հղեն պատկան կառույցին: «Բջջային հեռախոսային ընկերություններն էլ, օգտվելով առիթից, ձրի «սիմ» քարտեր էին բաժանում, ինչը մեծ հերթերի առիթ էր հանդիսացել Իրանում»,- ասաց նա։




Լրահոս