Վաղը Ազգային ժողովի բոլոր երեք խմբակցությունների պատգամավորները պետք է Կորոնավիրուսի թեստավորում անցնեին «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Սակայն ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ վաղվա թեստավորումը տեղի չի ունենա, այն հետաձգել են։
Մենք նաև տեղեկացանք, որ թեստավորում ամեն դեպքում տեղի կունենա, սակայն մեկ այլ օր։ Պատգամավորներն արդեն ծանուցվել են թեստավորումը հետաձգելու մասին։ Մեր տեղեկություններով, նրանց ասված է ինքնամեկուսանալ՝ մինչեւ թեստավորման օրվա նոր ընտրությունը։