Ռուստամ Բադասյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր աշխատակազմին ներկայացրել է Նախարարության նորանշանակ գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանին: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը։

Նախարարը շնորհավորել է Սուրեն Գալստյանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր աշխատանքում:

Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել և նշել, որ կանի առավելագույնը կարճ ժամանակահատվածում ջերմ և բաց աշխատանքային հարաբերություններ հաստատելու և նորարարական լուծումների միջոցով Նախարարության առջև դրված խնդիրներն ու կարևորագույն բարեփոխումները համատեղ ջանքերով հաջողությամբ կյանքի կոչելու համար:




Լրահոս