«Երեկ Գավառի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները սպանված Զորիկ Պարոնիկյանի հարազատներին նախազգուշացրել են, որ չգերազանցեն 20 հոգու շեմը, սակայն չեմ կարող ասել, թե որքանով այդ ցուցումները կպահպանվեն»։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գավառի փոխքաղաքապետ Գրիգոր Բոշյանը։
Փոխքաղաքապետի փոխանցմամբ՝ քաղաքում սահմանված կարգով պահպանվել են վիրուսի կանխարգելման բոլոր միջոցառումները, ախտանահվել են բոլոր փողոցները, ինչպես արվել է միշտ։
Նշենք, որ այսօր Գավառի արյունահեղության հետևանքով մահացած ռազմական քննիչ Զորիկ Պարոնիկյանի հուղարկավորության արարողությունն է։
Վերջինս ամուսնացած էր, ուներ երկու մանկահասակ երեխա, երեխաներից մեկը դեռ մեկ տարեկան չկա։
Լիդա Եղիազարյան