Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը տեղի կունենա մայիսի 13-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական առաջին նիստը տեղի կունենա մայիսի 13-ին: Այս մասին տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգից:

Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանին դատի է տվել վարչապետի այն հայտարարության համար, որ Թովմասյանը «ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս իրեն ինչ-որ ծառայություններ է առաջարկել»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին: Այս հայտարարությունից հետո Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ եթե Փաշինյանը արժանահավատ փաստ չներկայացնի, ապա զրպարտության համար դիմելու է դատարան: Այնուհետ, Նիկոլ Փաշինյանը հրապարկեց մի գրիչի նկար և ասաց, որ այն իրեն նվիրել է Հրայր Թովմասյանը։ Պարզվեց՝ դա տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ:

 




Լրահոս