Լիգա 1-ի նորընծա չեմպիոնը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 1 րոպե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալական «Սպորտինգի» իսպանացի ֆուտբոլիստ Խեսե Ռոդրիգեսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են ֆրանսիական ՊՍԺ-ին, Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում 1 րոպե է անցկացնել խաղադաշտում, ինչի շնորհիվ էլ Խեսեն նույնպես կստանա Ֆրանսիայի Լիգա 1-ի 2019/20 մրցաշրջանի չեմպիոնական մեդալը:

Իպանացին ՊՍԺ-ի կազմում փոխարինման է մտել Ֆրանսիայի առաջնության 4-րդ տուրի «Մեցի» (2:0) դեմ հանդիպմանը` խաղադաշտում անցկացնելով ընդամենը 1 րոպե: Խեսեն 2019/20 մրցաշրջանը սկսել է փարիզյան թիմում, ապա վարձավճարով տեղափոխվել Լիսաբոնի «Սպորտինգ»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնությունը ավարտվեց ժամանակից շուտ` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: ՊՍԺ-ն, ով 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Մարսելից» առաջ էր 12 միավորով, վաղաժամ հռչակվեց Ֆրանսիայի չեմպիոն:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս