«Իմ քայլ»-ն այսօր կհավաքվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնելու։ Նշենք, որ վերջին օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շուրջ աղմուկը չի դադարում։ Նախ լուրեր էին տարածվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ հրաժարական տալու ցանկության մասին, ապա նրա և վարչության մեկ այլ անդամ՝ Վիլեն Գաբրիելյանի միջև տեղի ունեցած վեճերի, ծեծկռտուքների մասին։ Իսկ դրանից բացի էլ խոսվում է խմբակցությունում առաջիկայում սպասվող փոփոխությունների մասին, թե մի քանի պատգամավորներ պետք է հրաժարվեն մանդատներից։

Այսօր խմբակցությունը հավաքվելու է, որպեսզի քննարկի մայիսի 5-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի օրակարգը, սակայն չի բացառվում, որ անդրադարձ կլինի նաև վերջին աղմկահարույց դեպքերին։




Լրահոս