Վիտամին D-ի անբավարարությունը կարող է առաջացնել կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշ: Այսպիսի եզրակացության են եկել Արևելյան Անգլիայի համալսարանի և Ելիզավետա թագուհու հիվանդանոցի հիմնադրամի գիտնականները: Նրանց ուսումնասիրությունը հրապարակվել է Research Square-ում:
Փորձագետները որոշել են վիտամին D-ի միջին մակարդակը եվրոպական 20 երկրների բնակիչների շրջանում: Դրանից հետո գիտնականները համեմատել են այս նահանգներում կորոնավիրուսից հիվանդացության և մահացության մասին վիճակագրության տվյալները:
Պարզվել է, որ որքան ցածր է վիտամին D-ի միջին մակարդակը, այնքան բարձր է վարակից մահացության մակարդակը: Մասնագետները նշել են, որ վիտամիի ցածր մակարդակ է գրանցվել հատկապես Իսպանիայի, Իտալիայի և Շվեյցարիայի բնակիչների շրջանում:
Ավելի վաղ բրիտանացի գիտնականները խորհուրդ էին տալիս ընդունել վիտամին D՝ կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ: Փորձագետները նշել են, որ քանի որ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում տանը և գրեթե չեն լինում արևի ուղիղ ճառագայթների տակ, նրանք այդ վիտամինի չափաբաժինը չեն ստանում բավարար քանակությամբ: Միևնույն ժամանակ, պարզաբանվել է, որ վիտամին D-ն չի ազդում կորոնավիրուսով վարակվելու կամ հիվանդության բուժման հավանականության վրա, ինչպես սխալմամբ պնդում են որոշ աղբյուրներ: