Պարետի վերջին որոշումով պայմանավորված՝ Վիվա-ՄՏՍ-ն այսօրվանից վերսկսել է իր բոլոր սպասարկման կենտրոնների աշխատանքը Երևանում ու մարզերում՝ բացառությամբ «Դալմա Գարդեն Մոլ»-ի և «Զվարթնոց»
օդանավակայանի տարածքում գործող սպասարկման կենտրոնների:
Սպասարկման կենտրոններում հասանելի է ծառայությունների ամբողջ շրջանակը: Սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմն ապահովված է բժշկական դիմակներով, ձեռնոցներով և հակաբակտերիալ նյութերով, ինչպես նաև՝ տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:
Կարևոր. հնարավոր հերթերի դեպքում՝ հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր
հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ:
Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման վերաբացված կենտրոնները կգործեն երկուշաբթից՝ ուրբաթ, ժամը 10:00-18:00:
Սպասարկման կենտրոնների ամբողջական ցանկն ու հասցեները հասանելի են ընկերության պաշտոնական
կայքէջում՝ https://www.mts.am/Individual-customers/help/Customer-care/Viva-MTS-Service-
Centers
Հո՛գ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները: