Փոշմանել են. Ինչո՞ւ են հրաժարվել պատգամավորներին թեստավորելու մտքից․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը շաբաթներ առաջ նախաձեռնել էր, որ բոլոր խմբակցությունների պատգամավորները պետք է կորոնավիրուսի թեստավորում անցնեն «Նաիրի» բժշկական կենտրոնում, օրն էլ էին որոշել՝ ապրիլի 25-ին։

Դրանից հետո գրեցինք, որ թեստավորումը հետաձգվել է, պատգամավորներին հավելյալ տեղեկացրել են, թե ռապիդ թեստերը ճշգրիտ չեն, սպասում են այլ թեստերի, որից հետո նոր թեստավորման օրվա մասին կտեղեկացնեն։

ԱԺ մեր աղբյուրների վստահեցմամբ, պատգամավորները թեստավորման առհասարակ չեն ենթարկվի, վերնախավը փոշմանել է։ Չգիտենք՝ արդյոք այդ որոշման համար պատճառ են դարձել շարքային աշխատակիցների խուլ դժգոհություննե՞րն առ այն, թե ինչու են միայն պատգամավորներին թեստավորում, ինչի մասին մենք գրել էինք, թե՞ այլ պատճառներ կան, մեր աղբյուրները չեն հայտնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս