«Քեզ պետք է, դու բացի». Արսեն Թորոսյանի ընկերոջ «էկզոտիկ» հրամանը կարանտինի տարածքում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արսեն Թորոսյանն իր ընկերների նկատմամբ այս շրջանում շատ հոգատար է. բոլորին նշանակել է կորոնավիրուսի հիվանդանոցների, հյուրանոցների պատասխանատուներ»,- ասաց մեր աղբյուրը՝ շեշտելով «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի երբեմնի տնօրեն Գեւորգ Սիմոնյանին (որն աշխատեց ընդամենը 1 ամիս` ԲԿ-ի տնօրենի հետ կոնֆլիկտի պատճառով), ապա այրվածքաբանականի տնօրենն էր:

Սիմոնյանն օրերս բավական «էկզոտիկ» պատմության մեջ է ընկել: Նա «Սբ Մարիամ Աստվածածին» ծննդատան տարածքում ձեւավորված կարանտինի պատասխանատուն է, հիվանդանոց մտնելիս ոստիկանը դարպասի մի դուռն է բացել, նա վրդովվել է, թե ինչու 2 դուռն էլ չես բացում, ոստիկանը, չճանաչելով, ասել է` քեզ պետք է, դու բացի։

Նա վրդովված հասել է աշխատասենյակ՝ «վառոտները» քանդելու հրաման տվել, մուտքը հսկող ոստիկանին էլ աթոռ են տվել, որ դրսում նստի: Սիմոնյանը երեկ լսեց մեր հարցը եւ ասաց՝ դիմեք ԱՆ լրատվական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս