Մաքենիս համայնքը սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում կունենա 200 տեղանոց հանդիսությունների սրահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղից հաստատվել է սուբվենցիոն 1 ծրագիր,

?Մաքենիս համայնքը սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում այս տարի կունենա 200 տեղանոց հանդիսությունների սրահ: Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված «Մաքենիս համայնքի հանդիսությունների սրահի սալիկապատում եւ գույքի ձեռքբերում» ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 6 միլիոն 911 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 3 միլիոն 801 հազար դրամը հատկացնելու է Մաքենիսի համայնքապետարանը, 45 տոկոսը կամ 3 միլիոն 110 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունը:

Հանդիսությունների սրահի հիմնման ծրագիրը մեկնարկել է 2019 թվականից, դարձյալ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Նախորդ տարվա ընթացքում կատարվել են հիմնանորոգման որոշակի աշխատանքներ, տեղադրվել են դռներն ու պատուհանները: Այս տարվա ծրագրով ավարտի կհասցվեն կիսատ մնացած աշխատանքները, այն է՝ հատակի սալիկապատում, սանհանգույցների կառուցում, ներքին հարդարման այլ աշխատանքներ, գույքի ձեռքբերում, որը կիրականացվի «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում:




Լրահոս