ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ում կոնտակտավոր անձ կա. պայմանները խստացվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նիստի սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, թե նոր փոփոխություն է եղել և այսուհետ պատգամավորները նիստերի դահլիճ մտնելիս պետք է դիմակ և ձեռնոց կրեն, նրանց դա կբաժանեն մուտքի դիմաց: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ինչու է նման փոփոխություն եղել: Ի պատասխան ԱԺ նախագահը նշեց, թե կոնտակտավոր անձ կա խորհրդարանում:

Նշենք, որ ArmLur.am-ը վաղուց էր գրել ԱԺ-ում կոնտակտավոր անձի առկայության մասին, սակայն մեզ շտապել էին հերքել:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս