Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ աշխատակազմում կորոնավիրուսի կոնտակտավոր անձ կա, և որոշում է կայացվել այս ընթացքում ավելի խստացնել կարգը. պատգամավորներին նիստերի դահլիճ մտնելիս բաժանում են դիմակ ու ձեռնոցներ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ կոնտակտավոր անձը պատգամավորներից մեկի օգնականն է, որը վերջերս երկար ժամանակ ջերմել է: Նա մասնակցել է հանձնաժողովներից մեկի նիստին և այժմ որոշում է կայացվել խստացնել կարգը:
ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը հայտնեց, որ կոնտակտավոր անձի մասին իմացել են երեկ և միանգամից այդպիսի որոշում կայացրել: Միևնույն ժամանակ նա հայտնեց, որ պատգամավորներին թեստավորելու հետ կապված վերջնական որոշումը դեռ կայացված չէ, և բանակցությունները շարունակվում են:
Հավելենք, որ մեր տեղեկություններով այժմ քննարկվում է պատգամավորներին խումբ-խումբ թեստավորելու տարբերակը: