Մարտի 19-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերել էին նույն շենքի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մարգարյանի դին, ում մարմնի վրա հայտնաբերվել է հրազենից արձակված հետք: Իսկ նշված հարկում հայտնաբերվել էին ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ, և կրակոցի արդյունքում վնասվել էր նաև տան դուռը: Նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման էր ենթարկել Երևանի բնակիչ՝ 35-ամյա Գոռ Տեր-Եսայանը։
Վերջինս նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում, և նա հայտնի փաստաբան, երջանկահիշատակ Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղան է։ Ինչպես հայտնի է, վերջինս դեպքից հետո կալանավորվել էր եւ մեզ հայտնի դարձավ , որ Գոռ Տեր-Եսայանին տեղափոխել են հիվանդանոց ՝ դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնելու համար:
ArmLur.am -ը գրել էր, որ ըստ նախնական տեղեկությունների` Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղան , աղմուկ է բարձրացրել, թե ինչու են հոսանքազրկել շենքը եւ զայրացած տանից վերցրել է զենքն ու փորձել հաշվեհարդեր տեսնել շենքը հոսանքազրկած անձի հետ: Հնչել է կրակոց , որի արդյունքում երջանկահիշատակ Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղայի աները մահացել է :
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան