Երևանի «Արարատ կոնյակի, գինու օղու կոմբինատը» շարունակում է աջակցությունը բերք մշակող գյուղացիներին: Օրեր առաջ խաղողի հենակներ հատկացնելու խնդրանքով Արմավիրի և Արարատի խաղողագործները դիմել էին կոմբինատին, հայտնել, որ այգիներն ընդլայնելու ցանկություն ունեն: Քանի որ խաղողագործությունը տեղի բնակիչների հիմնական ապրուստն է, կոմբինատի տնօրինությունը, հաշվի առնելով սեփականատիրոջ՝ Գագիկ Ծառուկյանի կարծիքը, կրկին ձեռք է մեկնել գյուղացիներին: Խնդրանքից կարճ ժամանակ անց հենասյուների անհրաժեշտ խմբաքանակը բաշխվել է Արմավիրի ու Արարատի մարզերի խաղողագործներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի «Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատ»-ի խոշոր աջակցությունը Արարատի և Արմավիրի խաղողագործներին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ