Սահմանամերձ Տավուշում դիմակներ են արտադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ սահմանամերձ Տավուշում բանվորական ձեռնոց արտադրող ընկերությունը՝ «Տավուշ տեքստիլ»-ը արդեն երկու օր է, ինչ սկսել է բժշկական պաշտպանիչ դիմակների արտադրությունը: Ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը հայտարարեց, որ հումքը ներկրում են Ռուսաստանից, որի գինը զգալի բարձր է:

«Հայաստանում այնպես չէ, որ դիմակի արտադրություն կա, տանը կարված ինչ որ բաներ են, չգիտեմ ինչ ծագման հումքով են: Իսկ մեր արտադրածը բարձր որակի է, իրական նշանակության համար նախատեսված պաշտպանիչ դիմակներ են: Հումքը թանկ գնով ենք ձեռք բերում, հումքի գինը այս պահին միջազգային շուկայում բարձր է՚»- փոխանցեց ընկերության տնօրենը:

Դեղատների հետ պայմանավորվածություն ընկերությունը դեռ ձեռք չի բերել, այս պահին ընդամենը մի քանի դեղատներից առաջարկներ են ստացել: ՙՄեծածախ գինն այս պահի դրությամբ հումքի գնով պայմանավորված փոփոխական է, մոտ 150 դրամի սահմաններում կլինի: Բայց պետք է վերահսկվի, որ դեղատները 150 դրամով ձեռք բերած դիմակը չվաճառեն 200 դրամով, եւ գերշահույթներ չապահովեն: Իմ պատկերացմամբ 150 դրամով ես տամ դեղատանը, իրենք պետք է այն վաճառեն 170-180 դրամով:

Այս պահին դեղատներում այնպիսի անորակ դիմակներ կան, որոնք 200-220-250 դրամ արժեն: Թող Աստված տա այս դիմակները մարդկանց պետք չգան՚,- նկատեց ընկերության տնօրենը: Ապա նշեց, որ կորոնավիրուսի պատճառով իրենց ընկերությունը չի կարողանում բանվորական ձեռնոց արտադրել եւ արտահանել:

Ս.Հ.




Լրահոս