Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՊՆ նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը:
?Թեմա` Մայիսի 9-ի տոնակատարությունները արտակարգ դրության պայմաններում:
✅Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը: