Beeline-ն իր գործողկորպորատիվ բաժանորդների համար ստեղծել է2 նոր հետվճարայինծառայությունների փաթեթ՝ «Բիզնես 365» և «Բիզնես 365 Պրեմիում»։ Առաջարկները հնարավորություններ են տալիս կազմակերպություններին իրենց աշխատակիցների հեռավարաշխատանքնարդյունավետ կազմակերպել՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ ծառայությունները մեկ փաթեթում՝ բջջային հեռախոսակապ և ինտերնետ, ֆիքսված ինտերնետ, նոթբուք ևMicrosoft Office ծրագրային փաթեթ։
«Բիզնես 365» ծառայությունների փաթեթը 30,000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է նոթբուք, մինչև 50 Մբիթ/վրկֆիքսված ինտերնետ և 5 բջջային հեռախոսահամար՝ միմյանց միջև անսահմանափակ խոսելու հնարավորությամբ և 1ԳԲբջջային ինտերնետ։
«Բիզնես 365 Պրեմիում» ծառայությունների փաթեթը 35,000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է նոթբուք, մինչև 100 Մբիթ/վրկֆիքսված ինտերնետ և 5 բջջային հեռախոսահամար՝ միմյանց միջև անսահմանափակ խոսելու հնարավորությամբ և 2ԳԲբջջային ինտերնետ։«Բիզնես 365» և «Բիզնես 365 Պրեմիում»փաթեթների բաժանորդներին նաև տրամադրվում էWi-Fiռոուտեր։
«Ինքնամեկուսացման ընթացքում շատերն են նկատել հեռավար աշխատանքի դրական կողմերը։ Շատ կազմակերպություններ այժմ շարունակում են աշխատել հեռավար, և համոզված եմ, որ մասամբ այն կպահպանեն նաև ինքնամեկուսացման ռեժիմից հետո։ Մեր նոր ծառայությունների փաթեթները ներառում են կազմակերպություններին անհրաժեշտ ծառայությունների փաթեթը հեռավար աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ցանկության դեպքում կազմակերպություններին կարող են հավելյալ տրամադրվել Office 365 Business և Office 365 Business Premium փաթեթները՝ 4500 և 7000 դրամ ամսավճարիդիմաց։
Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am/B2B կայքում, աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 համարով, կամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում BeelineBusiness էջին։