ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնի ամեն օր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն տեղեկացնում է, որ նախագահը նման հայտարարությամբ հանդես է եկել ճեպազրույցի ընացքում այն բանից հետո, երբ պարզվել է, որ Սպիտակ տան աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
«Ես շատ սահմանափակ շփում եմ ունեցել այդ մարդու հետ»,- ասել է Թրամփը:
Նա տեղեկացրել է, որ Սպիտակ տան աշխատակցի մոտ վարակի հաստատման մասին տեղեկությունն ունենալուց հետո ինքը և փոխնախագահ Մայք Փենսը նույնպես ախտորոշման թեստ են հանձնել: Թեստի արդյունքները բացասական են եղել:
«Մենք թեստ էինք հանձնում շաբաթը մեկ անգամ, այժմ դա կանենք ամեն օր»,-ասել է նա: