Հայաստանին է մոտենում հերթական հզոր ցիկլոնը. Գագիկ Սուրենյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել.

«Վաղը կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում կսկսվեն ամպրոպային բնույթի անձրևներ, որոնք իրենց առավելագույն ինտենսիվությանը կհասնեն մայիսի 10-ին։ Առանձին վայրերում, այդ թվում նաև Երևանում դրանք կլինեն բավականին ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ»։




Լրահոս