Քոչարյանի գործով մեղադրող կողմը առարկություն ներկայացրեց պաշտպանների 3 միջնորդությունների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում մեղադրող կողմը դատարանից խնդրեց մերժել փաստաբանական խմբի կողմից ներկայացված՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ 3 միջնորդությունները՝ կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ:

«Դատավարական առումով դեռ ոչինչ տեղի չի ունեցել, գործով որևէ դատավարական գործողություն չի իրականացվել, որևէ անձ դատարանում չի հարցաքննվել, քննությանը խոչընդոտելուն որևէ ռիսկ չի նվազել»,- նշեց դատախազ Պետրոս Պետրոսյանը։

Անդրադառնալով արդեն համաճարակային իրավիճակով Քոչարյանին ազատ արձակելու հիմքերին՝ դատախազը նշեց, որ միջազգային կառույցների կողմից հրապարակված սկզբունքներում չկա որևէ մատնանշում, որ պետությունները պարտավոր են ռիսկային խմբում գտնվող անձանց, համավարակով պայմանավորված ազատ արձակել և կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառել։

Պետրոսյանը գտնում է, որ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ անհիմն են և դրանք ենթակա են մերժման։




Լրահոս