Խոյ
Հաջող և խոստումնալից օր է, իսկ դուք հիանալիորեն կարգավորում եք բոլոր այն գործերը, ինչին ձեռնամուխ եք լինում: Կարելի է նոր, այդ թվում և բարդ գործեր ձեռնարկել` չվախենալով անհաջողություններից: Լավ են անցնում բանակցությունները, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր և կնքել գործարքներ: Մտերիմների հետ հեշտությամբ եք լեզու գտնում, և անգամ այն դեպքերում, երբ քննարկման առարկա են դառնում հակասական ու տհաճ հարցեր:
Ցուլ
Գործեք վճռական` դա կլինի հաջողության հասնելու ձեր գլխավոր գրավականը: Որքան էլ որ անբարենպաստ թվա ստեղծված իրավիճակը, չհանձնվեք` խնդիրները լուծելու ձևերը միևնույն է` կգտնվեն, դրա հետ մեկտեղ էլ, ընկերները հաստատ ձեզ օգնության ձեռք կմեկնեն: Անձնական հարաբերություններում ոչ միայն կարելի է, այլև` անհրաժեշտ է նախաձեռնություն դրսևորել: Օրվա ընթացքում ամեն կերպ խուսափեք գերհոգնածությունից` այն կարող է խրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ:
Երկվորյակներ
Հիանալի օր է բանակցությունների և ցանկացած կարևոր հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար: Կարելի է տեսակցություններ նշանակել այնպիսի մարդկանց հետ, ում վրա դուք ցանկանում եք լավ տպավորություն թողնել: Ցանկալի է հասարակական կյանքում և բարեգործական միջոցառումներում ձեր ակտիվ մասնակցությունը: Դուք նաև շանս ունեք գրավել ազդեցիկ մարդկանց ուշադրությունը և ստանալ նրանց աջակցությունը: Հարմար օր է փորձի փոխանակման, ուրիշների գաղափարները քննարկելու, կոնֆերանսներում և սեմինարներում մասնակցելու համար:
Խեցգետին
Այսօր ձեզ սխալներից ու վրիպումներից կօգնի խուսափել մանրուքները նկատելու ձեր ունակությունը` անգամ այնպիսի մանրուքները, որոնք շրջապատին բոլորովին անէական են թվում, իսկ ձեզ համար դրանք կարող են կարևոր դեր խաղալ: Ցանկալի չէ գործ ունենալ ազդեցիկ մարդկանց հետ, քննարկել գործնական պլաններ` վտանգ կա, որ դրանք կիրականացնեն առանց ձեր մասնակցության: Խոշոր նախագծերի ավելի լավ է մոտ չգալ, սահմանափակվելով ընթացիկ խնդիրների լուծմամբ:
Առյուծ
Այսօր ձեզանից շատ ժամանակ կխլեն ընտանեկան գործերը, իսկ աշխատանքային խնդիրները և պրոֆեսիոնալ պարտավորությունները կմղվեն երկրորդ պլան: Ձեր տրամադրությունը մեծապես կախված է այն բանից, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Օրը բավական հարմար է ավագ ազգականների հետ շփումների համար: Կարելի է անցած օրերի գործերն ու խնդիրները քննարկել: Օրվա երկրորդ կեսին դուք հնարավոր է որ ձեզ անօգնական ու անպաշտպան զգաք, աճի տագնապի զգացումը: Հենց’ այս պահին է, որ ձեր կողքին պետք է լինի մարդ, ով ի վիճակի է ձեզ հանգստացնել:
Կույս
Հիանալի օր է բանակցություններ վարելու և հրապարակային ելույթների համար: Դուք ձեր մտքերն այնքան համոզիչ ու գրավիչ եք արտահայտում, որ դժվար թե որևէ մեկը ցանկանա հակաճառել: Հնարավոր է դառնում լեզու գտնել անգամ նրանց հետ, ում հետ դուք վաղուց հոգեբանական խնդիրներ ունեիք: Դա ձեզ կօգնի հասնել պրոֆեսիոնալ նպատակների, իրականացնել սեփական մտահղացումները:
Կշեռք
Այսօր կարելի է նոր գործերի ձեռնամուխ լինել: Անգամ եթե գիտելիքների և փորձի պակաս ունեք, հաջողության մեջ կարող եք չկասկածել’ ձեր նախազգացումը բավական սուր է և միշտ ճիշտ ուղին է ցույց տալիս: Դրանից բացի, դուք շրջապատված եք այնպիսի մարդկանցով, ովքեր անպայման օգնության ձեռք կմեկնեն, պետք է միայն ժամանակին և ճիշտ խնդրել այն: Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբ:
Կարիճ
Բավական հաջող են ընթանում աշխատանքային գործերը և չի բացառված, որ այսօր հանգամանքների բարենպաստ ընթացքը ձեզ կօգնի շռնդալից հաղթանակ տոնել: Հավատացեք ձեր ուժերին, եթե դրանցում կասկածում են ձեր մտերիմները, ապա շատ բան կախված կլինի ձեր լավատեսությունից և նպատակամղվածությունից: Լավ կլինի ոչ մեծ գնումներ անել, կարելի է ոսկերչական իրեր ձեռք բերել, որոնք ձեր թալիսմանը կդառնան:
Աղեղնավոր
Հրաշալի օր է երևակայություն և ստեղծագործական մոտեցում պահանջող գործերով զբաղվելու համար: Մարդիկ սկզբում կքննադատեն, այնուհետև հավանության կարժանացնեն ձեր որոշումները: Հնարավոր է արդյունավետ համագործակցության սկիզբ դրվի: Չեն բացառվում աշխատանքային սիրավեպերը: Բարեփոխումներ կատարելու հնարավորություններ կընձեռնվեն, որոնք շատ ջանքեր չեն պահանջի: Ցանկելի է հրաժարվել կոմերցիոն գործունեությունից, ամեն տեսակ գործարքներից նաև գնումներից: Նրանք, ովքեր առևտրով են զբաղվում, հնարավոր է մասնագիտական խնդիրներ ունենան:
Այծեղջյուր
Բարեհաջող օր է: Աստղերն այսօր ձեր կողմից են, և դուք դա հրաշալիորեն զգում եք: Մի հետաձգեք այն, ինչ ծրագրել եք: Ճիշտ ժամանակն է զգացմունքների մեջ կողմնորոշվելու համար: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են: Անգամ կարևոր հարցեր քննարկելիս լուրջ տարաձայնություններ չեն ծագի: Աշխատեք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում. դա կապահովի ձեր լավ ինքնազգացողությունն այսօր և հաջորդող օրերին: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է չափավոր լինի, իսկ նոր սպորտաձևերով զբաղվելու համար օրը նպատակահարմար չէ:
Ջրհոս
Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անախորժություններ: Կնյարդայնացնի այն, որ ստեղծված իրավիճակի, մտերիմների հետ տարաձայնությունների, աշխատավայրում ծագած խնդիրների իրական պատճառները ձեզ համար անհասկանալի կմնան: Բավական է բոլոր անհաջողություններում ինքներդ ձեզ մեղադրեք: Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու, ինքնազարգացմամբ զբաղվելու համար: Կհետաքրքրվեք հոգեբանությամբ, ինչի շնորհիվ կհաղթահարեք սեփական վախերը, զգացմունքային խնդիրները:
Ձկներ
Օրը հանգիստ կանցնի, և դա ձեր արագ կողմնորոշվելու ունակության շնորհիվ: Ճիշտ եք գնահատում իրավիճակը, կենտրոնանում հրատապ գործերի վրա, ժամանակն անտեղի չեք վատնում և այդպիսով հասնում ցանկալի արդյունքների: Օրը նպատակահարմար չէ մրցակցային պայքարի մեջ մտնելու, ղեկավարության հետ բանավիճելու համար: Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Ընկերների հետ հանդիպումները, ռոմանտիկ ժամադրությունները հրաշալի կանցնեն: Այն Ձկները, ովքեր կգերադասեն ժամանակն անցկացնել միայնության մեջ, դժգոհելու առիթ ևս չեն ունենա: