Նոր տվյալներ․ Սյունիքում հաստատվել է կորոնավիրոսային հիվանդության 51 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության հաստատված 51, որից վերջին օրերին՝ 26 դեպք:

Այս մասին ասվում է Սյունիքի մարզպետարանի սոցցանցի էջում։

24 հոգի բուժվել է,

27 հոգի բուժում է ստանում, որից՝

19 հոգի՝ Քաջարանից,

5 հոգի՝ Գորիսից,

2 հոգի՝ Կապանից,

1 հոգի՝ Մեղրիից։

Մեղրիի հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել էր դեռեւս ապրիլի 1-ին, նա ունի ուղեկցող հիվանդություններ եւ գտնվում է Երեւանում՝ բժիշկների հսկողության տակ:

«Հարգելի՛ քաղաքացիներ, ներկայումս արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժի ու մի շարք այլ սահմանափակումներ դադարել են գործել, բայց համավարակի վտանգը շարունակում է մնալ, ուստի կարեւոր է յուրաքանչյուրիդ բարձր գիտակցությունը, կարգապահությունն ու պատասխանատու վերաբերմունքը․ շարունակե՛ք խստորեն պահպանել անվտանգ վարքի ու ախտահանման հետ կապված՝ ՀՀ ԱՆ եւ պարետատան ցուցումները։

Հորդորում եւ պահանջում ենք համապատասխան մարմինների ցուցումով ինքնամեկուսացված անձանց՝ պահպանել ինքնամեկուսացման կանոնները եւ խստորեն հետեւել պահանջներին՝ չվտանգելով այլոց առողջությունը:

Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում բոլոր բուժաշխատողներին՝ իրենց ջանքերի համար եւ հիշեցնում բժշկական հաստատությունների ղեկավար անձնակազմին, որ անձնական պատասխանատվություն են կրում բուժանձնակազմի շրջանում վարակի տարածման կանխարգելման հարցում»,– ասվում է հայտարարությունում:




Լրահոս