Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ով ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում հանդես է գալիս Եվրոպայի թիմի կազմում դուրս չեկավ եզրափակիչ:
Մրցաշարրի վերջին տուրերում Եվրոպայի թիմը մրցեց ԱՄՆ-ի և աշխարհի թիմի հետ: Արոնյանը 9-րդ տուրում ոչ-ոքի ավարտեց պարտիան Ֆաբիանու Կարուանայի հետ, իսկ 10-րդ տուրում պարտվեց Ալիռեզա Ֆիրուջանին:
Եվրոպայի թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 3-րդ տեղը: Եզրափակիչում կմրցեն ԱՄՆ-ի ևՉինաստանի հավաքականները:
ՖԻԴԵ-ն առաջին անգամն է անցկացնում «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարը: Եվրոպայի թիմի կազմումհանդես են գալիս նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը: Թիմի ավագիկարգավիճակում կլինի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը: Մրցաշարին մասնակցումեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի և աշխարհի ընդհանուր թիմերը: Այնկեզրափակվի մարտի 10-ին: